‘ԱՄՆ դեսպանատան յուրահատուկ պատասխանը Գալուստ Սահակյանին ‘

1419

 

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անդրադառնալով ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ «Գազելներով» մարդ տեղեափոխելու ահազանգերին՝ երեկ հայտարարել էր, «Չեմ կարող ասել, որ նման բան բացարձակ չի եղել, եւ երկրորդ՝ որեւէ տեղ գրված չէ, որ ընտրողները «ԳԱԶել»-ներով չեն կարող գնալ ընտրության: Ամբողջ ԱՄՆում Օբամայի ընտրություններին ընտրողները գնում էին «ԳԱԶել»-ներով, տարբեր մեքենաներով...»:

Գալուստ Սահակյանի՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ այս հայտարարության կապակցությամբ՝ iLur.am-ը հարցում ուղարկեց ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով մեկնաբանել Սահակյանի հայտարարությունը:

Ի պատասխան, ԱՄՆ դեսպանատանից iLur.am-ը ստացավ հետեւյալ հաղորդագրությունը. «Հուսով ենք, որ Հայաստանի ընտրություններն ազատ են ու արդարացի և կազմակերպված են արդյունավետորեն: Սա պահանջում է հավասար խաղի պայմանների ապահովում, որպեսզի ընտրություններն արտացոլեն ժողովրդի կամքը»:  

Նախորդ հոդվածը‘Հայաստանն առավել շատ ներմուծում է Ռուսաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտ. Օսկանյանի գործողություններում հանցակազմի տարրերը բացակայում են’