‘ԱՄՆ դեսպանատունն առայժմ կմնա Թել-Ավիվում’

1534

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ՝ առնվազն վեց ամսով հետաձգել է դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցը: Համպատասխան հրամանագիրն ստորագրվել է հինգշաբթի: Ինչպես հայտարարում են Վաշինգտոնում՝ Թրամփն այդ քայլին գնացել է, որպեսզի մեծացնի պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը: Այնուամենայնիվ, Սպիտակ տանն ընդգծել են, որ դեսպանատան տեղափոխությունն ընդամենը ժամանակի հարց է:

Դիվանագիտական ներկայացուցչությունը Երուսաղեմ տեղափոխելը Թրամփի նախընտրական խոստումներից է, որը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամենաբարդ հարցերից մեկն է: Իսրայելցիներն այդ քաղաքը համարում են իրենց միակ և անտրոհելի մայրաքաղաքը, իսկ պաղեստինցիները պնդում են, որ արևելյան Երուսաղեմը պետք է դառնա իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիա. Ռուսաստանը կապ չունի Մակրոնի դեմ հակերային հարձակումների հետ’
Հաջորդ հոդվածը‘Մանկապիղծներին կգտնեն խաղալիքների լուսանկարների օգնությամբ’