‘ԱՄՆ դեսպանը՝ Որոտանի վաճառքի մասին. ԱՄՆ-ն պաշտպանում և աջակցում է. «Ժամանակ»’

934

«Ժամանակ» թերթը գրում է. ««ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ ի պատասխան  «Ժամանակի» հարցադրման, թե ընդդիմությունը Որոտանի կասկադի վաճառքը համարում է անօրինական և ոչ թափանցիկ, մեկ անգամ ևս հաստատեց, որ ԱՄՆ-ն պաշտպանում է  գործարքը և աջակցում։ Դեսպանին հիշեցրինք, որ նախկինում նա Որոտանի կասկադի գործարքը համարում էր ՀՀ-ի համար էներգետիկ դիվերսիֆիկացիա, ինչ է կարծում, հնարավո՞ր է այն ձախողվի հենց ՌԴ պատճառով։  «Գործարքը ստորագրվել է հունվարին, և մենք հուսով ենք, որ այն կավարտվի։ Այդ գործարքը կնպաստի ինչպես ՀՀ էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, այնպես էլ տնտեսական և ներդրումային առումով կարևոր է։ Ֆինանսավորման հարցում ներգրավված են նաև միջազգային ֆինանսական կորպորացիան և օտարերկրյա երկրներում ներդրումների աջակցման հանձնաժողովը»,- ասաց դեսպանը՝ ևս մեկ անգամ հույս հայտնելով, որ այն կիրականացվի ստորագրվածի համաձայն, և դա երկու երկրների համար լավ խթան կլինի»:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի օգնականների, խորհրդականների ու ռեֆերենտների թիվն անցնում է տրամաբանական սահմանները. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին. «Ժողովուրդ»’