‘ ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն ‘

700

Հուսով ենք, որ առաջիկայում Փարիզում կկայանա Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի  հանդիպում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Նա նշել է, որ հանդիպման օրն առայժմ հայտնի չէ: «ԱՄՆ կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները փարիզյան հանդիպման ընթացքում պետք է որոշակի համաձայնության հանգեն հակամարտության կարգավորման շուրջ», — ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ Սարգսյանն ու Ալիեւը վերջին անգամ հանդիպել են  2013 թվականի նոյեմբերին Վիեննայում: 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը ցույց տվեց տարբերակ, թե ինչպես կարելի է չթանկացնել էլ.էներգիան. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը այցելել է «փեսայի օրենքից» «տուժածներին»’