‘
Ոստիկանապետ Վ. Գասպարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամլո ծառայությունը, անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆերը հետաքրքրվել է «որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին»:
Ըստ ոստիկանության, Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրել միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին:
Նորից ըստ ոստիկանության, Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, թե որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը:
‘