‘ԱՄՆ դեսպան. Կողմերը պետք է խուսափեն քայլերից, որոնք հանգեցնում են իրավիճակի էլ ավելի բարդացմանը’

713

ԱՄՆ լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջաբնում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Այդ համատեքստում դիվանագետը հավելել է, որ ջանք է գործադրվում այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: «Մեզ մտահոգում է վերջին ժամանակներս լարվածության աճը հակամարտ զորքերի շփման գծում: Կողմերը պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի բարդացման: Մենք մեր հերթին փորձում ենք հասնել տեղաշարժի հակամարտության կարգավորման գործում` աշխատելով թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ», — հայտարարել է դիվանագետը: 

Նախորդ հոդվածը‘Արդյո՞ք ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթին հետևել է եւս մեկ դիտորդ’
Հաջորդ հոդվածը‘Բախում՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ Կառավարության շենքի դիմաց’