‘ԱՄՆ դեսպան. Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար’

980

Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար: Այդ մասին ասել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպման ժամանակ: Միլսը հույս է հայտնել, որ առաջիկայում ևս էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի նույնքան արդյունավետ:

Հիշեցնենք, որ էներգետիկ ոլորտում վերջին ամենաղմկահարույց «համագործակցությունը» կապված է ամերիկյան կողմին «Որոտան» կասկադը վաճառելու նախաձեռնության հետ:  

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 481.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն ‘