‘ԱՄՆ դեսպան. Մենք ողջունում ենք Հայաստանի առաջընթացն այս ոլորտում (Տեսանյութ)’

729

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր տեսաբլոգում անդրադարձել է Երևանում հոկտեմբերի 18-ին երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնման ուղիները դիտարկելու նպատակով տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը.

«Հայ-ամերիկյան աշխատանքային խումբը կարևոր հարթակ է ապահովում լուծելու առևտրին և ներդրումներին վերաբերող խնդիրները, խորացնելու գործարար հատվածի բարեփոխումները, խթանելու փոխշահավետ տնտեսական աճը և ստեղծելու աշխատատեղեր:

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլումը խիստ հաջող քննարկումներ ունեցան ՀՀ ֆինանսների Վաչե Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակության հետ: Այս տարի քննարկման հիմնական թեման էր առևտրի և ներդրումների խթանման համար ավելի լավ գործարար միջավայրի ստեղծումը, մասնավորապես՝ արծարծվեցին հարկային և մաքսային վարչարարության, արդարացի և բաց մրցակցության, մտավոր սեփականության իրավունքի և անկախ դատական համակարգի հետ կապված հարցեր:

Մենք ողջունում ենք Հայաստանի առաջընթացն այս ոլորտում, ինչն արտացոլված է Համաշխարհային բանկի Doing Business 2013 (Գործարարությամբ զբաղվելու դյուրինության մասին) տարեկան զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմամբ: Այս առավել նպաստավոր գործարար միջավայրի հարցում ԱՄՆ-ի մասն ապահովվում է աջակցության ծրագրերի միջոցով, սակայն այստեղ հաջողությունների հասնելու համար առանցքային է բարեփոխումներ կատարելու քաղաքական կամքը:

Որպես համագործակցության շոշափելի օրինակ՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի միջոցով մենք ձգտում ենք գտնել նոր հնարավորություններ խորացնելու մեր տնտեսական գործընկերությունը և ամրապնդելու մեր տնտեսական կապերը»:

Վերջում դեսպանն իր խոսք ամփոփում է այսպես՝ «միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելին անել»: 

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունը քննադատել է Պաղեստինի գործողությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Լիլիթ Մկրտչյանը պարտվեց առաջին պարտիայում, սկսվել է երկրորդ պարտիան. ՈւՂԻՂ’