‘ԱՄՆ դեսպան. Մեր նպատակը խաղաղ բանակցային կարգավորումն է’

965

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ հայ — ադրբեջանական հակամարտության կարգավորման բանալին խաղաղ բանակցային ճանապարհն է։

«Որպես երկու երկրների [Հայաստանի և Ադրբեջանի] համար էլ բարեկամ և գործընկեր երկիր, մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի ունենա։ Երկու նախագահները հանդիպել են Փարիզում, և մենք ամեն ինչ անում ենք և քաջալերում ենք փոխհամաձայնությունը, որպեսզի հնարավոր դարձնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը։ Սա է մեր նպատակը՝ խաղաղ բանակցային կարգավորում», — «Ազատության» հետ զրույցում ասել է Հեֆերնը։

Նախորդ հոդվածը‘ Յոհան Կրուիֆից մինչև Լեոնել Մեսսին. Այդ ֆանտաստիկ «Բարսելոնան» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի նախագահը դեմ է առանց երկրպագուների հանդիպումներ անցկացնելուն’