‘ԱՄՆ դիմավորում է «Սենդի» փոթորկին. Փակ են բորսաները, չի աշխատում տրանսպորտը, հետաձգվել են չվերթները’

719

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրացուցիչ փոփոխություններ է կատարել նախընտրական քարոզարշավի օրակարգում, Վաշինգտոնում հայտարարված է ոչ աշխատանքային օր, իսկ Նյու Յորքում քառորդ դարի ընթացքում առաջին անգամ փակ են լինելու բորսաները: Այսպիսին են «Սենդի» փոթորկի նախնական հետևանքները, քանի որ այն դեռ նոր է մոտենում ԱՄՆ հյուսիսարևելյան շրջաններին, բայց արդեն հասցրել է զգալի վնաս հասցնել երկրի տնտեսությանը:

Փոթորկի պատճառով հետաձգվել է ավելի քան 3 հազար ավիաչվերթ, չեն աշխատում Վաշինգտոնի և Նյու Յորքի մետրոն և քաղաքային վերգետնյա տրանսպորտը: Չեն աշխատելու դպրոցները, տանը կմնան ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի աշխատակիցները:
Ակնկալվում է, որ «Սենդի» փոթորիկն  այսօր երեկոյան կհասնի Ամերիկայի արևելյան ափը, կանցնի Նյու-Յորքի և Նյու-Ջերսիի վրայով և կշարժվի դեպի Փենսիլվանիա նահանգը: Վտանգված գոտիներում իրականացվում են բնակիչների հրատապ տարհանման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ՝ «Սենդին» կարող է լուրջ վնաս հասցնել 50-60 մլն մարդու ունեցվածքին և խաթարել կյանքի բնականոն հունը:

Նախորդ հոդվածը‘700 տոննա ոսկեքարով բեռնված նավն անհետացել է ծովում’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. «Նարեկացի» արվեստի միության գործով դեռևս կան 5 տարբեր դատական գործեր ‘