‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.00 դրամ/դոլար’

541

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 52 լոտ խմբաքանակով վաճառվել է 8.400 մլն.դոլար (3.402 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 կետով բարձր է նախորդ` դեկտեմբերի 25-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.40 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 26-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 695.730 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.00 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ասում եմ` չե՞ք տեսնում, թե «էսինչ քարվան կտրելու գիշեր է»’
Հաջորդ հոդվածը‘Գուլնարա Կարիմովայի առանձնատանը «թանգարանային կտավներ» են հայտնաբերվել’