‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.00 դրամ/դոլար’

591

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 50 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.100 մլն.դոլար (1.669 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 407.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.18 կետով ցածր է նախորդ` հունվարի 13-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.75 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 407.55: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 407.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 14-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 15.980 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից նվազել է մինչև 407.00 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Առաջիկա շաբաթվա ընթացքում Քեթրին Էշթոնը կմեկնի Իրան’
Հաջորդ հոդվածը‘Որոտանի Կասկադը 2013-ին 13.7 %-ով կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը’