‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412.08 դրամ/դոլար’

879

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 40 լոտ խմբաքանակով վաճառվել է 5,980 մլն.դոլար (2.465 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 412.08 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.01 կետով բարձր է նախորդ` փետրվարի 14-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 412.01 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 412.25: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 412.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 412.25 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 412.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 412.25 դրամ/դոլար:

Ընդանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 17-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 90.380 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 412.08 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘ Ասլանով. Մի շարք երկրներ շարունակում են աշխատել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ միգրացիոն օրենքը խախտած 170 հազար ՀՀ քաղաքացիների ճակատագիրն անհայտ է’