‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.01 դրամ/դոլար’

574

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 32 լոտ խմբաքանակով վաճառվել է 7.050 մլն դոլար (2.911 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 413.01 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 կետով բարձր է նախորդ` փետրվարի 25-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 413.15 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 413.25: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 413.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 413.15 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 413.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 413.15 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 26-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 131.221 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 413.01 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերում Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին’
Հաջորդ հոդվածը‘2018 թ. Հայաստանը կկարողանա էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան. Տեխնիկապես ‘