‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.17 դրամ/դոլար’

577

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 2 լոտ խմբաքանակով վաճառվել է 9.050 մլն.դոլար (3.723 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 413.17 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.04 կետով բարձր է նախորդ` փետրվարի 26-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 413.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 413.30: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 413.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 413.30 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 413.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 413.30 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 140.231 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 413.17 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Էդ ո՞նց է Հոկտեմբերի 27-ի բացահայտման պահանջատեր կուսակցության ցուցակում տեղ գտել «Իրավունքի» նախկին խմբագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 150 հազար դոլար ‘