‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.09 դրամ/դոլար’

688

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 33 լոտ խմբաքանակով վաճառվել է 6.100 մլն դոլար (2.526 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 414.09 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 կետով բարձր է նախորդ` մարտի 3-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.09 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 414.10: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.10 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 414.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.25 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 4-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 169.321 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.09 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Մինսկի խումբը Շվեդիայում խորհրդակցություն է անցկացնում կառավարության հետ’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումների հոսքն ավելացել է 10%-ով’