‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 410.73 դրամ/դոլար’

558

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 40 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.0 մլն դոլար (821.469 մլն դրամ), 410.73 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.32 կետով բարձր է նախորդ` հունիսի 12-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 410.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 410.55: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 411.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 410.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 410.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 411.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 356.110 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 410.73 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Լեյլա Յունուսը հանդես է եկել հայ դիպուկահարների պաշտպանությամբ’
Հաջորդ հոդվածը‘Բելգիա-Ալժիր. Խաղից առաջ’