‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.29 դրամ/դոլար’

1028

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 59 լոտ խմբաքանակով վաճառվել է 5.330 մլն դոլար (2.170 մլդ դրամ), 407,29 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.05 կետով ցածր է նախորդ` հուլիսի 14-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.27դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 407.35: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407,50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407,38 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 407.25  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407,50 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 426.740 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից իջել է մինչև 407.29 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Ամոս Գիտայ. «Հայ ժողովուրդը իր ցավը աշխարհին հասցնելու խնդիր ունի…»’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Թարմացված տեղեկատվություն Մոսկվայի մետրոյում տուժած հայերի վերաբերյալ’