‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.50 դրամ/դոլար’

520

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 37 լոտ խմբաքանակով վաճառվել է 5 մլն.դոլար (2.028 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.12 կետով բարձր է նոյեմբերի 18-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 593.124 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.00 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘ Սիվիլիթաս հիմնադրամն ազդարարել է իր ներկայության մեկնարկը Ստամբուլում’
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. ՄՄ մտնելը հեռանկարում ենթադրում է միասնական արժույթի սահմանում կամ ռուբլու հետ կապակցվածություն ‘