‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 461.00 դրամ/դոլար’

805

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 1 լոտ խմբաքանակով վաճառվել է 100 հազար դոլար (46.100 մլն դրամ), 461.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 5.1 տոկոսային կետով բարձր է նախորդ`  դեկտեմբերի 1-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: 

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 456.50, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 461.50 դրամ/դոլար:

Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 461.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 461.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 461.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 461.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 734.488 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 434.00 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Օսլոյում մեկնարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիա. Ռուսաստանի ՌՕՈՒ օդանավը խախտել է Էստոնիայի օդային տարածքը’