‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 480.00 դրամ/դոլար’

987

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 6 լոտ խմբաքանակով վաճառվել է 750 հազար դոլար (360 մլն դրամ), 480.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.11 տոկոսային կետով բարձր է նախորդ` 2015-ի փետրվարի 6-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 479.20 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 480 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը կազմել է 480.00  դրամ/դոլար, փակման գինը` 480.00 դրամ/դոլար, նվազագույն գինը կազմել է 480.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 480.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչև փետրվարի 11-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 6.050 հազար դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից իջել է մինչև 480.00 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Փարիզում տասնյակ մեքենաներ նշագրված են «հրեա» բառով’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են ահաբեկչության կանխարգելման մասին’