‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 481.00 դրամ/դոլար’

1034

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 1 լոտ խմբաքանակով վաճառվել է 100 հազար դոլար (48.100 մլն դրամ), 481.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.21 տոկոսային կետով բարձր է նախորդ` 2015-ի մարտի 6-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 481.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 481.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը կազմել է 481.00  դրամ/դոլար, փակման գինը` 481.00 դրամ/դոլար, նվազագույն գինը կազմել է 481.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 481.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչև մարտի 9-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 20.600 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից աճել է մինչև 481.00 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազար դոլար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար’