‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.61 դրամ/դոլար’

840

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 7 լոտ խմբաքանակով վաճառվել է 300 հազ.դոլար (284.625 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 406.61 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.40 կետով բարձր է նախորդ` դեկտեմբերի 3-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 406.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 406.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 406.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 628.474 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 406.61 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Թաիլանդի ընդդիմությունն ակնկալում է ոստիկանության աջակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Դիդիե Բուրկհալթերն ընտրվել է Շվեյցարիայի նախագահ’