‘ԱՄՆ. Դոնբասում մինչ օրս ռուսաստանյան զորքեր կան’

1047

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսաստանյան զորքերը մինչ օրս մնում են Ուկրաինայի արևելքում՝ չնայած նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացնում էր, որ Ուկրաինայում ռուսաստանյան զորքեր չկան:

«Մենք գիտենք, որ ապրիլի սկզբի դրությամբ ռուսաստանյան զորքերը շարունակում էին գործել Ուկրաինայի արևելքում»,- ասել է Մարի Հարֆը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի հավաստիացումնեը՝ հակամարտության գոտում ռուսաստանցի զինվորների բացակայության մասին:

Հարֆի խոսքով՝ ռուսաստանցի զինվորականները համակարգում են ռազմական գործողությունները հակամարտության գոտում, ինչպես նաև՝ մարզում են ԴԺՀ և ԼԺՀ զինված կողմնակիցներին: Հարֆի կարծիքով՝ դրա ապացույցն են լուսանկարները և ականատեսների վկայությունները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եմենի ռմբակոծումը կարող է հանգեցնել երկարատև քաղաքացիական պատերազմի’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է «Հիմնադիր Խորհրդարանի» հանրահավաքը’