‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՉԺՀ նախագահ Սի Ծեն Փինը երկու երկրների զինված ուժերի միջեւ թյուրիմացությունների կանխարգելմանն ուղղված երկու համաձայնագիր են ստորագրել: Գրում է The Wall Street Journal-ը: Սպասվում է, որ փաստաթղթերը կհրապարակվեն չորեքշաբթի՝ նոյեմբերի 12-ին:
Պայմանագրերը, ինչպես հաղորդում են տեղեկացված աղբյուրները, վերաբերում են տարբեր միջոցառումների մասին միմյանց տեղեկացնելու մեխանիզմներին, ինչպիսիք են զորավարժությունները: Դրանք ներառում են նաեւ ծովում եւ ցամաքում զինվաժ ուժերի բախման վարքագծի կանոնների ճշգրտումը:
Չորեքշաբթի նախատեսվում է նաեւ ստորագրել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցի վերաբերյալ համաձայնագիր:
Նոյեմբերի 10-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ ԱԽՏՀ (Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովում Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ եւ Չինաստանը պայմանավորվել են վերացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ապրանքների սակագներ: Փորձագետները գործարքը գնահատում են մեկ տրիլիոն դոլլար:
Օբամայի հետ զրույցում Սի Ծին Փինը երկու երկրների համագործակցությունը բնութագրել է այսպիսի փոխաբերությամբ. «Լճակը կաթիլից է սկսվում»: Ի պատասխան, ամերիկյան առաջնորդը նկատել է. «Եթե ԱՄՆ եւ Չինաստանը ընդունակ են միասին արդյունավետ աշխատել, ապա դա ձեռնտու է ամբողջ աշխարհին»:
‘