Ամերիկացի զինվորականները Ատլանտյան օվկիանոսից դուրս բերված չինական օդապարիկի բեկորներում հաղորդիչներ և էլկտրոնիկա են հայտնաբերել։
Այդ մասին, ինչպես տեղեկացրել է ABC հեռուստաալիքը, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Հյուսիսային հրամանատարությունը։
«Հարավային Կառոլինայի մոտ որոնողական գործողությունները շարունակվում են։ Մասնագետների թիմին հաջողվել է դեպքի վայրից դուրս բերել նշանակալի թվով բեկորներ, այդ թվում՝ բոլոր հիմնական հաղորդիչները և էլեկտրոնային բաղադրիչները, ինչպես նաև կոնստրուկցիայի խոշոր մասերը»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
ABC-ի աղբյուրների խոսքով՝ բեկորները օվկիանոսի հատակից դուրս է բերել ամբարձիչով նավը։ Հեռուստաալիքի զրուցակիցները նշել են, որ օդապարիկի վրա եղել են տեխնիկական սարքեր և ալեհավաքներ, բեռի երկարությունը կազմել է 30 ոտնաչափ (մոտավորապես 9 մետր), չափսերի մասին այլ տվյալներ չեն նշվում։
Փոխանցում է tass.ru-ն։