ԱՄՆ ԶՈՒ-ն Սիրիայում խոցել է, ենթադրաբար, իրանական արտադրության անօդաչու սարք

400

ԱՄՆ ԶՈՒ-ն Սիրիայի տարածքում խոցել է անօդաչու թռչող սարք, ենթադրաբար՝ իրանական արտադրության, որը հետախուզություն էր իրականացնում ամերիկյան ռազմակայանի շրջանում։

Այդ մասին ասվում է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը երեքշաբթի տեղադրվել է Twitter-ում։

«Փետրվարի 14-ին, տեղական ժամանակով մոտավորապես  ժամը 14։30, ԱՄՆ-ի ուժերը Սիրիայում կրակ են բացել և խոցել իրանական արտադրության ԱԹՉ, որը փորձում էր հետախուզություն իրականացնել Կոնոկոյում աջակցության առաքելության օբյեկտի շրջանում, Սիրիայի հյուսիս-արևելքում պարեկային բազայի շրջանում»,- նշվում է հայտարարության մեջ։

Հրապարակմանը կցված է երկու լուսանկար, որոնցում պատկերված են, ենթադրաբար, անօդաչու սարքը և նրա պայթելու պահը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիան չի մասնակցելու ԱՄՆ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշումներին
Հաջորդ հոդվածըԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Իրանի կազմակերպությունների դեմ՝ ՌԴ-ին պաշտպանելու համար