ԱՄՆ զինված ուժերը Նիգերում տեղակայված իրենց բազաներում վերսկսել են ակտիվ գործողությունները։
Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի զինվորականները կրկին սկսել են հակաահաբեկչական գործողություններ անցկացնել և անօդաչու թռչող սարքեր արձակել իրենց բազաներից։ ԱՄՆ ԶՈՒ-ի ակտիվության այլ օրինակներ հեռուստաալիքը չի հայտնում։
Սեպտեմբերի 8-ին Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ Պենտագոնի որոշման համաձայն՝ Նիգերում գտնվող ամերիկացի զինծառայողների թիվը մոտ ժամանակներս կարող է առնվազն կրկնակի կրճատվել որպես նախազգուշական միջոց` այն բանից հետո, երբ խռովարարները հուլիսի վերջին իշխանությունից հեռացրին երկրի նախագահ Մոհամեդ Բազումին։
Փոխանցում է tass.ru-ն։