Երկուշաբթի ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայքլ Փենսի դիմումը 2024 թ․ պետության ղեկավարի ընտրություններում մասնակցության վերաբերյալ հրապարակվել է ամերիկյան Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում։
The Washington Examiner թերթը գրել է, որ քաղաքական գործչի ներկայացուցիչ Դևին Օ՜Մելլին հերքում է, թե Փենսը նման հայտ է ներկայացրել։
Առայժմ հայտնի չէ, թե ով է հանձնել փաստաթղթերը Փենսի անունից, նշում է թերթը։ Իր հերթին՝ The Washington Times թերթը ենթադրել է, որ դա ինչ-որ մեկի «կատակն» է։
Հանրապետական Մայքլ Փենսը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել է 2017-2021 թթ․ Դոնալդ Թրամփի վարչախմբում։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե մտածում է 2024 թ․ նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորության մասին։
Առայժմ միակ հանրապետականը, որը հայտարարել է ընտրություններում իր մասնակցության մասին, Դոնալդ Թրամփն է։ Փենսը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, մեկնաբանելով նախկին նախագահի մտադրությունը՝ մասնակցելու ընտրություններին, նշել էր, որ իր կարծիքով՝ ամերիկացիները կարող են Թրամփից ավելի լավ թեկնածու գտնել պետության ղեկավարի պաշտոնի համար։
Փոխանցում է tass.ru-ն։