Նոյեմբերի 8-ից Միացյալ Նահանգները երկիր մուտք գործելու թույտվություն է տալիս կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած ուղևորներին։
Մինչև այսօր ԱՄՆ-ի մուտքն արգելված էր բոլոր նրանց համար, ովքեր ժամանում էին ԵՄ երկրների մեծ մասից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Չինաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից և Իրանից։ Երկուշաբթի օրվանից այդ արգելքը հանվում է բոլոր նրանց համար, ովքեր պատվաստված են ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության հաստատած կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցակում ընդգրկված պատվաստանյութերով։ Դրանց թվում են՝ ամերիկյան Pfizer, Moderna և Johnson & Johnson, բրիտանական AstraZeneca, ինչպես նաև չինական Sinovac և Sinopharm պատվաստանյութերը։
Ռուսաստանյան “Спутник V”-ն այդ ցուցակում չկա, այնպես որ դրանով պատվաստված ռուսաստանցիներն առայժմ չեն կարող մուտք գործել ԱՄՆ։
Բացի պատվաստումից՝ ԱՄՆ մեկնող ուղևորները (բացի մինչև երկու տարեկան երեխաներից) պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն, որը հանձնել են թռիչքից ամենաշատը երեք օր առաջ։
Փոխանցում է BBC-ն։
