‘ԱՄՆ-ը դատապարտել է Լիբիայում եթովպացի քրիստոնյաների նկատմամբ հաշվեհարդարը’

1035

‘

Լիբիայում տասնյակ քրիստոնյաների նկատմամբ ահաբեկիչների կողմից իրականացված հաշվեհարդարը վկայում է այդ երկրում «հակամարտության քաղաքական կարգավորման անհետաձգելի անհրաժեշտության մասին»:

Այդ մասին ասվում է ԱՄՆ կառավարության գրավոր հայտարարության մեջ, որ տարածել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնադեթ Միհենը:

Միհենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է Լիբիայում  «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունեցող ծայրահեղականների կողմից քրիստոնյաների զանգվածային սպանությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ժողովուրդների կողքին է, ովքեր մերժում են ահաբեկչությունը: Փոխանցում է ТАСС-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Նախագահ ընտրվելու դեպքում սենատոր Ռուբիոն պատրաստ է պատերազմել Իրանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանը հաղթեց Ուկրաինային’