‘ԱՄՆ-ը դատի կտա Standart & Poors-ին՝ համաշխարհային ճգնաժամ հրահրելու համար’

731

ԱՄՆ կառավարությունը դատական հայց կներկայացնի Standard & Poor\’s միջազգային վարկանշային գործակալության դեմ՝ մեղադրելով այն նրանում, որ գործակալության գործողությունները համաշխարհային ֆինանսական ճգնաժամ են հրահրել:

Հայցի բավարարման դեպքում գործակալությունը 5 միլիարդ դոլար կվճարի:

Ըստ BBC-ի, ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկկ Հոլդերը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը վճռականորեն տրամադրված է պատժել S&P-ը այն բանի համար, ինչ ամերկյան իշխանությունները համարում են հիփոթեկային արժեթղթերի վարկանշի դիտավորյալ արժեւորում:

Իր հերթին, S&P-ը մտադիր է բոլոր ջանքերը ներդնել դատարանում պաշտպանվելու համար, քանի որ, գործակալության ներկայացուցչի խոսքերով, ժամանակին բարեխղճորեն նախապատրաստված ուսումնասիրությունների համար գործակալությանը հետին թվով պատժելու որեւէ հիմք չկա:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը վերադասավորումներ է կատարում «ֆավորիտ մրցակիցների» շարքերում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան – Լյուքսեմբուրգ՝ 1։1. Քիչ ժամանակ՝ սխալները շտկելու համար (տեսանյութ)’