‘ԱՄՆ-ը դժգոհ է իր հետախուզությունից՝ Պուտինի պլանները ոչ ճիշտ գնահատելու համար’

692

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ հանձնաժողովը հետախուզության աշխատանքի ծառայողական քննություն է նախաձեռնել՝ պարզելու, թե ինչու չի հաղորդվել Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ Ռուսաստանի պլանների մասին: Այդ մասին երեկ հաղորդել է The Daily Beast-ը՝ հղում անելով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Մայք Ռոջերսին:

Ըստ Ռոջերսի՝ ծառայողական քննությունը պետք է պարզի, թե ինչու ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի աշխատակազմը (ONDI)  ոչինչ չի իմացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա զորք մտցնելու որոշման մասին: Փետրվարի վերջին հետախուզական խումբը զեկուցել է, որ չնայած ռուսաստանյան զորավարժություններին և Ղրիմի օդանավակայանի և վարչական շենքերի գրավմանը՝ Ռուսաստանը մտադիր չէ ներխուժել Ուկրաինայի տարածք: Այդ եզրակացությունը Կոնգրեսին է ներկայացվել փետրվարի 27-ին: Մինչդեռ, ինչպես նշում է Ռոջերսը, մի քանի այլ հետախուզական կազմակերպություններ, մասնավորապես՝ ԿՀՎ-ն, ճիշտ հակառակ կարծիքն են ունեցել. նրանց տվյալներով՝ զորավարժություններն ու Ղրիմի օդանավակայանի և վարչական շենքերի գրավումը Ուկրաինա ներխուժելու ուղղակի նախապատրաստություններ էին:

Ռոջերսի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, որ ONDI-ն գլուխ չի հանել իր աշխատանքից, նա հակված է կարծելու, որ հետախուզության տարբեր կառույցների գնահատականների տարբերությունը պայմանավորված է վելուծաբանների տարբեր աշխատաոճերով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր լրագրող, բանաստեղծուհի Գայանե Բաբայանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Նախկինում 7 անգամ դատապարտված տղամարդու մոտ կրկին լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել’