Սպիտակ տունը պարզաբանել է արտասահմանցիների՝ ԱՄՆ մուտք գործելու նոր կանոնները։
Հիմա ԱՄՆ թռիչքների արգելք է սահմանվում տասնյակ երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Եվրոպայի մեծ մասից, Չինաստանից և Հնդկաստանից։ Ընդ որում՝ Ռուսաստանից ԱՄՆ մուտք գործել կարելի է։
Ամերիկյան իշխանությունների նոր պլանների համաձայն՝ երկիր ժամանող բոլոր ճանապարհորդները (քիչ բացառություններով) պետք է պատվաստված լինեն ամերիկյան կարգավորողի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութով։
Չպատվաստված ճանապարհորդների մուտքը երկիր կասեցվում է։
Նախորդ օրը նախագահ Ջո Բայդենի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ մեկնող ավիաչվերթների թռիչքից առաջ ավիաընկերությունները պարտավոր են ստուգել ուղևորների պատվաստվածության կարգավիճակը։ Ընդ որում, պետքարտուղարությունը նշել է, որ ԱՄՆ մուտք գործելուց առաջ Covid-19-ի թեստ հանձնելու պահանջը պահպանվում է բոլորի, այդ թվում՝ երկրի քաղաքացիների և գրին-քարտ ունեցողների համար։
Փոխանցում է BBC-ն։
