‘
ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարունակվող զինված ընդհարումները, մի կողմից՝ Թուրքիայի ու թրքամետ սիրիացի աշխարհազորայինների և, մյուս կողմից՝ սիրիացի քուրդ աշխարհազորայինների միջև՝ անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն:
«Բախումները «Իսլամական պետություն» անվանվող ջիհադիստական խմբավորման վերահսկողության տակ չգտնվող շրջաններում լուրջ անհանգստության տեղիք են տալիս»,- Twitter-ում հայտարարել է ԻՊ-ի դեմ կռվող դաշինքին կից ԱՄՆ ներկայացուցիչը:
Թուրքիայի արձագանքը չի ուշացել:
«Ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու, թե որ ահաբեկչական կազմակերպության դեմ արժե պայքարել, իսկ որին բանի տեղ չդնել»,- երկուշաբթի հայտարարել է ԵՄ գործերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիկը:
Թուքիան հայտարարում է, որ ահաբեկիչների դեմ պայքարում է սահմանի սիրիական կողմում, իսկ ռազմական գործողությունների նպատակներից մեկն է՝ թույլ չտալ, որ քրդերը միջանցք ստեղծեն Իրաքից դեպի Միջերկրական ծով, ինչը կնշանակի Սիրիայի մասնատում:
Մինչդեռ սիրիացի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» կազմակերպությունը պնդում է, որ Թուրքիան ընդամենն ուզում է օկուպացնել սիրիական տարածքը:
Փոխանցում է BBC-ն:
‘