ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել աջակցել Ղարաբաղում մարտերը դադարեցնելուն ուղղված ջանքերին

302

Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է անում պաշտպանել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերը։

Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է  Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքում։

«Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային սևծովյան հացահատիկային գործարքի վերականգնմանն ուղղված ջանքերի համար։ Բացի այդ, նա կոչ է արել պաշտպանել այն ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը և այնտեղ հումանիտար իրավիճակի վաթարացումը կանխելուն»,- ասվում է փաստաթղթում։

Նախորդ հոդվածըATP-250․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՍիյարտո․ Հունգարիան իր նկատառումներն է հայտնել Ղարաբաղի շուրջ ԵՄ հայտարարության կապակցությամբ