‘
ԱՄՆ-ը համաձայնել է թույլատրել ութ երկրների, այդ թվում՝ Ճապոնիային, Հնդկաստանին և Հարավային Կորեային, Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ մասն ուժի մեջ մտնելուց հետո ևս շարունակել գնել իրանական նավթը, Bloomberg-ին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:
Չինաստանը նույնպես այդ խմբում է, սակայն նրա հետ բանակցությունները դեռ շարունակվում են: Մյուս չորս երկրների անունները չեն տրվել:
Պատժամիջոցներից ազատելը նապատակ ունի չնպաստել հումքի գների բարձրացմանը, ասել է պաշտոնյան: Պատժամիջոցներից ազատվելու դիմաց ութ երկրները պարտավորվել են կրճատել Իրանից նավթի ներմուծումը:
Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն այս մասին կհայտարարի այսօր:
Փոխանցում է Interfax-ը:
‘