‘ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի’

988

ԱՄՆ-ում Իրանի դեմ պատժամիջոցների նոր միակողմանի փաթեթ է ընդունվել՝«մարդու իրավունքների ոտնահարման, զանգավածային ոչնչացման զենքի տարածման և ահաբեկչության դեմ» ձևակերպմամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Փաթեթի շրջանակներում սահմանափակումների է ենթարկվելու ընդհանուր առմամբ 17 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում՝ կապի նախարար Ռեզա Թագիփուրը, մշակույթի նախարարության գրաքննության խորհուրդը, իրավապահ ուժերի  ծառայության ղեկավար Իսմայիլ Ահմադի Մոհադդամը և այլք:

Բացի այդ, «սև ցուցակում»  են հայտնվել  Իրաքում գործող, սակայն Իրանի կողմից աջակցություն ստացող «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը և «Բասիջ» աշխարհազորային ջոկատների փոխհրամանատար Ալի Ֆազլին:

Գործնականում Օբամայի կառավարության այս քայլը կասեցնում է վերոնշյալ անձանց և կազմակերպությունների մուտքը ԱՄՆ և սառեցնում է ԱՄՆ բանկերի վերահսկողության տակ գտնվող նրանց դրամական միջոցները:

Նախորդ հոդվածը‘Թալանել են Մասկերանոյի տունը’
Հաջորդ հոդվածը‘Երկու օրվա ընթացքում` փայտագողության 10 դեպք ‘