‘
ԱՄՆ-ը կրկին Ռուսաստանին կոչ կանի հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին ռազմական և տնտեսական օգնության տրամադրումից, բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք կշարունակենք բանակցել Ռուսաստանի հետ տարբեր թեմաների շուրջ, առաջին հերթին՝ Ասադի վարչակարգին ռազմական և տնտեսական օժանդակությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է Նուլանդը: Գնահատելով իրադրությունը բուն Սիրիայում՝ Նուլանդը նշել է, որ ներկա պահին Ասադի վարչակարգը հսկայական ճնշման է ենթարկվում ապստամբների կողմից և ստիպված է ռազմական գործողություններ վարել միանգամից մի քանի ճակատով, փոխանցում է INTERFAX.RU-ն:
‘