‘ԱՄՆ-ը կոչ է անում արգելել իրանական ինքնաթիռների թռիչքն Իրաքի տարածքով’

624

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրաքին կոչ է արել արգելել իրանական ինքնաթիռների թռիչքը Սիրիա իր տարածքի վրայով կամ գոնե իջեցնել դրանք և ստուգել, քանի որ Վաշինգտոնը կասկածներ ունի, թե Թեհրանը կարող է զենք ուղարկել Դամասկոս: Իրանական իշխանությունները հայտարարում են, թե խոսքը բացառապես մարդասիրական օգնության մասին է:

Նախկինում Իրաքն արդեն խոստացել էր ստուգել իրանական չվերթերը, սակայն ստուգումներ անցկացվել են ընդամենը երկու անգամ:  Մինչդեռ Վաշինգտոնի տվյալներով՝ իրանական ինքնաթիռները Սիրիա են մեկնում գրեթե ամեն օր, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ ներխուժած Վ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ իշխանությունները հերքում են Աբրամովիչին ձերբակալելու լուրը’