‘ԱՄՆ-ը հայկական գյուղերի զարգացման համար $4 մլն է տրամադրել’

1067

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը հայտարարեցին «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» եւ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնության» ծրագրերի պաշտոնական մեկնարկը։

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։ Խոսելով ծրագրերի ֆինանսավորման մասին՝ դեսպանը նշեց, որ ծրագրերից յուրաքանչյուրի համար նախատեսված է 4 մլն ԱՄՆ դոլար, ընդհանուր առմամբ՝ 8 մլն՝ 4 տարվա ընթացքում։ Ծրագրերի հիմնական ուղղվածությունը գյուղի զարգացումն է, հիմնականում աշխատուժի զարգացմանը միտված նախաձեռնություններ են լինելու՝ պատրաստելու առավել արդյունավետ գյուղական աշխատուժ»,-ասաց Ջոն Հեֆերնը։

ԱՄՆ դեսպանի կարծիքով՝ Երեւանի վիճակը լավ է, այդ պատճառով էլ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է օգնել, որպեսզի զարգացում լինի նաեւ մարզերում։

Ծրագրի շնորհիվ կբացվեն 1000-ից ավելի աշխատատեղեր՝ գյուղական 100 համայնքներում։

 

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունը» իրազեկել է հանրահավաքի մասին, որը կարող է չկայանալ’
Հաջորդ հոդվածը‘Դ.Հարությունյան. Կառավարության առարկությունները որեւէ ողջամիտ մոտեցման դեպքում քննադատության չեն դիմանում ‘