Միացյալ Նահանգները հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ կարգավորման օգտին, նաև այդ կապակցությամբ միակողմանի քայլերի դեմ, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ես շատ ակտիվ և միանգամայն անմիջականորեն հաղորդակցվել եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, բոլորովին վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև այդ երկրների արտաքին գործերի նախարարների՝ փորձելով օգնել խթանելու Լեռնային Ղարաբաղում քաղաքական երկարաժամկետ կարգավորման հեռանկարները»,- ասել է Բլինքենը սենատի արտաքին գործերի հանձնաժողովում ելույթի ժամանակ։
Ըստ Բլինքենի՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ «վստահությունն ամրապնդելու նպատակով տարբեր միջոցներ է մշակում և առաջարկում»։
«Մենք հանդես ենք գալիս ցանկացած միակողմանի գործողության դեմ, հատկապես Ադրբեջանի կողմից, ինչը միայն ավելի է սրում իրավիճակը»,- շեշտել է Բլինքենը։
Փոխանցում է tass.ru-ն։