‘ԱՄՆ-ը հաստատում է Վենեսուելայի ժողովրդին աջակցելու իր պատրաստկակամությունը’

595

ԱՄՆ-ը ձգտում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վենեսուելայի հետ և աջակցել երկրի ժողովրդավարացմանը, ասվում է Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի վախճանի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տարածած ուղերձում, փոխանցում է РИА Новости-ն:

«Այս դժվարին ժամանակահատվածում՝ նախագահ Չավեսի մահվանից հետո, ԱՄՆ-ը հաստատում է Վենեսուելայի ժողովրդին աջակցելու իր պատրաստկակամությունը և իր հետաքրքրությունը Վենեսուելայի կառավարության հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու հարցում: Այժմ Վենեսուելան իր պատմության մի նոր փուլ է սկսում և ԱՄՆ-ը առաջվա պես հարազատ է մնում ժողովրդավարության սկզբունքների աջակցմանը և մարդու իրավունքների գերակայությանը ,- ասվում է Բարաք Օբամայի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը մահացել է մարտի 5-ին: 2011թ-ին չարորակ ուռուցքի ախտորոշում ստանալուց հետո Վենեսուելայի առաջնորդը երկու տարի շարունակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’