ԱՄՆ-ը նոր օդային հարվածներ է հասցրել իրանամետ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում։
Այս անգամ ռմբակոծությունը պատասխանն էր ամերիկացի զինվորների և Իրաքում օբյեկտների գնդակոծությանը անօդաչուների օգնությամբ։
Ամերիկյան զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ ավիագրոհների թիրախ են դարձել Սիրիայում և Իրաքում գրոհայինների զինապահեստները։ Վիրավորների կամ զոհերի մասին տվյալներ չեն հրապարակվում։
Հարվածները հասցվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անձնական հրահանգով, որն արդեն երկրորդ անգամ է նման հրամաններ արձակում։
«Ինչպես ակնառու կերպով ցույց են տալիս այդ հարվածները, նախագահ Բայդենը միանգամայն հստակ հասկացնում է, որ ինքը գործելու է ի շահ ԱՄՆ բանակի անձնակազմի պաշտպանության»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
Փոխանցում է BBC-ն։