‘ԱՄՆ-ը հետևել է խոցված ուղղաթիռի օդաչուների դիերի դուրս բերման գործողությանը’

1908

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետևել է հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիերի դուրս բերման հատուկ գործողությանը: Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում պետքարտուղարությունը դեպքի վայր ԵԱՀԿ դիտորդների մուտքը հնարավոր դարձնելու ուղղությամբ, Ռատկեն հստակ չի պատասխանել` նշելով, որ Պետքարտուղարությունը, ինչպես և ԵԱՀԿ-ն հասկանում են, որ հնարավոր է դիտորդներին թույլ չեն տվել մոտենալ խոցված ուղղաթիռին:

— Մենք իհարկե հետևել ենք սպանված երեք օդաչուների դիերի դուրս բերման հատուկ գործողությանը: Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է գտնել խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, -Ռատկեի խոսքերն է մեջբերում «ԱրմՆյուզ»-ը: Մանրամասները՝ հեռուստաւնկերության տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 25-ին բորսայում վաճառվել է 4.400 մլն դոլար՝ 435.09 դրամ միջին փոխարժեքով’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի» — «Բավարիա». Խաղից առաջ’