‘ԱՄՆ-ը հերքում է սիրիական ապստամբներին զինելու՝ Ռուսաստանի մեղադրանքները’

672

 

ԱՄՆ պետդեպարտամենը հերքել է սիրիացի գրոհայիններին սպառազինություն տրամադրելու մասին ռուսաստանցի պաշտոնյաների կողմից հնչած պնդումները:

Հինգշաբթի ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, թեեւ ուղղակիորեն Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդներին սպառազինություն չի մատակարարում, սակայն համակարգում է նման մատակարարումները եւ իրականացնում է դրանց լոգիստիկան:   

Լուկաշեւիչը նման կերպ մեկնաբանել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի հայտարարությունն այն մասին, որ սիրիացի գրոհայինները զինված են այդ թվում նաեւ ամերիկյան «Ստինգեր» Զենիթա-հրթիռային համակարգերով:

«Մենք բազմիցս հայտարարել են, որ սիրիական ընդդիմությանը ռազմական աջակցություն չենք մատուցում: Եթե խոսքը գնում է համակարգման մասին, մենք տարածաշրջանի այլ երկրների հետ միասին համակարգում ենք սիրիական հակամարտության կարգավորման եւ օժանդակության տրամադրման խնդիրները:  Եվ մեր խնդիրներից է թույլ չտալ, որ այդ օժանդակությունը չընկնի ծայրահեղականների ձեռքը: Մեղադրանքները, թե մենք ինչ-որ մեկի ռազմական մատակարարումներն ենք համակարգում, անհեթեթ են», — ասել է ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Նա նշել է նաեւ, որ ռւսաստանյան կողմը իր պնդումները հաստատող որեւէ ապացույց չի ներկայացրել:

 

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը «Россия 2» հեռուստաընկերությանը’
Հաջորդ հոդվածը‘Քլինթոնը չի բացառել, որ կարող է մնալ պետքարտուղարի պաշտոնում ‘