‘
Պանամայում, կեսդարյա դադարից հետո՝ առաջին անգամ, տեղի են ունեցել բարձր մակարդակի բանակցություններ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ևԿուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի միջև: Հանդիպումն անցել է փակ դռների ետևում:
Սակայն ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն առաջին առաջարկն է արել՝ Կուբային հանել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից: Դա երկու երկրներին հնարավորություն կտա վերաբացել իրենց դեսպանատները Վաշինգտոնում և Հավանայում:
Իսկ Բարաք Օբաման և Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն մտադիր են առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնել Պանամայում՝ «Ամերիկաների գագաթնաժողովի» շրջանակներում: Նախկինում Կուբային ոչ մի անգամ թույլ չի տրվել մասնակցել գագաթնաժողովին: Երկու երկրների ղեկավարների միջև վերջին այդօրինակ հանդիպումը կայացել է 1959 թ., երբ Ֆիդել Կաստրոն հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ: Դրանից երկու տարի անց երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվեցին: Փոխանցում է BBC-ն:
‘