‘
Չորեքշաբթի ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Պուեբլո քաղաքի մերձակայքում (Կոլորադո նահանգ) գտնվող ամենախոշոր պահեստարաններից մեկում թունավոր նյութերի ոչնչացմանը:
Ընդհանուր առամամբ՝ Պուեբլոյի մերձակա պահեստարանում պահեստավորված է մոտավորապես 2,6 հազար տոննա իպրիտ, որով լիցքավորված է առնվազն 780 հազար արկ: Հիմնականում դրանք կվնասազերծվեն և կոչնչացվեն հարևանությամբ կառուցված և գրեթե ավտոմատացված ձեռնարկությունում, որն ամերիկյան գանձարանի վրա 4,5 մլրդ դոլար է նստել: Սակայն մոտավորապես 1,4 հազար արկեր և գազի տարողություններ այնքան վնասված են, որ հնարավոր չէ վնասազերծել այդ գործարանում:
Մասնագետների կարծիքով՝ Պուեբլոյում բոլոր թունավոր նյութերի չեզոքացման համար անհրաժեշտ կլինի չորս տարի:
Ընդհանուր առմամբ՝ ԹՆ կիրառմամբ ռազմական գործողությունների նախապատրաստվելու ընթացքում ԱՄՆ-ում արտադրվել են 30,6 հազար տոննա իպրիտ և այլ կաթվածահարող գազեր: Այդ պաշարների 90 %-ը, պաշտոնական տվյալներով, արդեն ոչնչացվել է: Փոխանցում է ТАСС-ը:
‘