‘ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել կառուցողական քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ’

1503

ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել կառուցողական քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆոն՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը, այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի  ներկայացուցիչ Ջեն Պսակին:

«Ղարաբաղյան հակամարտության կողմերը  պետք է վստահության միջոցներ ձեռնարկեն` համոզված լինելով, որ շատ բանի կարելի է հասնել երկխոսության միջոցով»,- ասել է Պսակին:

Նա հիշեցրել է, որ հանդիպումը, որը Ուելսում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ անցկացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, նույնպես կարող է նպաստել երկխոսության միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերմանը: Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև հանդիպումը: Հանդիպման նախաձեռնող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կողմերին առաջարկել է սկսել խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքը: Ադրբեջանն էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է աշխատանքներ սկսել խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը երաշխավորել է Անակլիա նավահանգստի համար էներգիայի արտադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Կադրային փոխատեղումներ և ընտրական օրենսգրքի փոփոխություններ Ղարաբաղում ‘