‘ԱՄՆ-ը ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան’

924

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի ազգային դաշինքը ճանաչել է որպես Սիրիայի ժողովրդի օրինավոր ներկայացուցիչ: Այս մասին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է ABC News լրատվամիջոցին տրված հարցազրույցում:

«Այսուհետ Վաշինգտոնը համարում է, որ ՍԱԴ-ը Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչն է՝ ի տարբերություն Բաշար Ասադի ռեժիմի»,- ասել է նախագահ Օբաման և ընդգծել, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Ասադի բոլոր հակառակորդներին և մտադիր չէ երկխոսել Ասադի դեմ պայքարող ծայրահեղական  ուժերի հետ:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» խայտառակվեց’
Հաջորդ հոդվածը‘Ներսես Նազարյան. Մեհրաբյանին կադրերի ռեզերվ ուղարկելու պատճառը՝ Արաբկիրում հանցագործություններ չգրանցելու դեպքերն են’